* * * Փողոցումս արդեն որերորդ տարին քայլերն են լսվում իմ ընկերների: Մեկնում են նրանք դանդաղ ու լռին – ցանկությունն է դա դրսի խավարի:
Լքված են նրանց գործերը բոլոր, Ոչ երգ, ոչ նվագ՝ նրանց տներում, Միայն Դեգայի աղջիկներն են, որ Փետուր են շտկում ինչպես նախկինում։
Դե ինչ, սարսափը թող չարթնացնի ձեզ, Անպաշտպաններիդ, այս մութ գիշերին։ Դավաճանության կիրքը հարակեզ Մթնեցնում է աչքն իմ ընկերների։
Օ մենություն, քո խառնվածքն է բիրտ: Շողացնելով քո երկաթե կարկինն օղակն ես փակում – այնքան սառնասիրտ՝ չանսալով իմ զուր հավաստումներին:
Դե կանչի՜ր ինձ, տու՜ր պարգևդ անգին Երես տվածիդ քո գուրգուրանքով, Ես կսփոփվեմ՝ հենված քո կրծքին, Ու կլվացվեմ քո կապույտ ցրտով:
Քո անտառի մեջ թույլ տուր վեր ձգվեմ, և վերջում դանդաղ վերելքիդ անհետք սաղարթդ գտնեմ ու դեմքիս հպեմ, որբությունն զգամ ինչպես մի վայելք:
Տու՛ր ինձ անդորրը գրատներիդ, ու համերգներիդ մոտիվներն անմեռ, և ես, խելացիս, մտահան կանեմ նրանց, որ մեռան կամ ապրում են դեռ:
Եվ կճանաչեմ իմաստ ու թախիծ, կըմբռնեմ թաքուն խորհուրդն իրերի: Բնությունն ինքը՝ հենվելով ուսիս կբացի գաղտնիքն իր մանկավարի:
Եվ ահա այնժամ արցունքից, մթնից, երբեմնի խղճուկ անգիտությունից գեղեցիկ դիմքերն իմ ընկերների կհայտնվեն ու կըցնդեն նորից: 1959
Թարգմանությունը Մուշեղ Բադալյանի
* * * Հնամյա ոճն է ինձ հրապուրում, Ա՛յլ է հին խոսքի հմայքը գերող. Ասես ավելի՛ թարմ շունչ է բերում, Արդիական է` հատու վանկերով:
Ինչպիսի՜ շռայլ բռնկուն հոգի` «Մի ձիու դիմաց` կես արքայությու՜ն...»: Սակայն մի օր էլ ի՛նձ կհամակի Վերջին պոռթկումի ճիգը ապարդյուն:
Եվ ընդմիշտ պարտված խելահեղ մարտում` Մշուշի գրկում կարթնանամ հանկարծ, Այնժամ կհիշեմ` անհույս ու տրտում, Խոսքերը խենթի, վճիռը անդարձ:
Կես արքայությունն էլ ի՜նչ է հիմա... Ես, որ իմ դարի զավակն եմ արթուն, Կվերցնեմ, կտամ կես պահի՜ համար Նժույգն իմ` հանուն սիրելի մարդու:
Եվ Աստվա՜ծ քեզ հետ, հարազա՛տ իմ ձի` Լցված անհունի կարոտ ու ճիչով, Բա՜ց կթողնեմ քեզ... ու առանց սանձի` Սլացի՜ր խանձված դաշտերի միջով...
Երամակիդ հետ սլացիր հեռու` Թեթևաթռիչ վազքով խելագար... Այս հաղթանակ ու պարտություններում Հոգնել եմ , նժու՛յգ, ընկե՛ր իմ արդար:
Ափսո՜ս է իմ ձին և սերն իմ` ափսո՜ս... Ո՜վ միջնադարյան ոճ հնամենի... Իմ ոտքերի տակ միակ հետքը սոսկ Պայտից մնացած հետքը կլինի:
Թարգմանությունը Խորեն Գասպարյանի |
* * * По улице моей который год
Запущены моих друзей дела,
Ну что ж, ну что ж, да не разбудит страх
Так призови меня и награди!
И вот тогда - из слез, из темноты, появятся и растворятся снова. Перевод на армянский Мушега Бадаляна
* * * Влечет меня старинный слог. Есть обаянье в древней речи. Она бывает наших слов и современнее и резче.
Вскричать: «Полцарства за коня!» – какая вспыльчивость и щедрость! Но снизойдет и на меня последнего задора тщетность.
Когда-нибудь очнусь во мгле, навеки проиграв сраженье, и вот придет на память мне безумца древнего решенье.
О, что полцарства для меня! Дитя, наученное веком, возьму коня, отдам коня за полмгновенья с человеком,
любимым мною. Бог с тобой, о конь мой, конь мой, конь ретивый. Я безвозмездно повод твой ослаблю – и табун родимый
нагонишь ты, нагонишь там, в степи пустой и порыжелой. А мне наскучил тарарам этих побед и поражений.
Мне жаль коня! Мне жаль любви! И на манер средневековый ложится под ноги мои лишь след, оставленный подковой.
Перевод на армянский Хорена Гаспаряна |
Բելլա Ախմադուլինա (1937-2010) Белла Ахмадулина Ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խոշորագույն քնարերգուներից մեկը։ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ |
Translations from Russian Թարգմանություններ ՌՈՒՍերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |