Բորիս Պաստեռնակ (1890-1960) Борис Пастернак Ռուս գրող, բանաստեղծ և թարգմանիչ։ Համարվում է 20-րդ դարի ռուս խոշորագույն բանստեղծներից մեկը։ |
Translations from Russian Թարգմանություններ ՌՈՒՍերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |
ՀԱՄԼԵՏ Ժխորը լռեց: Հարթակ ելա ես: Ու դռների մեջ կանգնած տրտմալի՝ Որսում եմ հեռու արձագանքի մեջ Գալիք անցուդարձն իմ ապրած դարի:
Հառել է վրաս գիշերը խավար Հազար դիտակներ առանցքապտույտ: Եթե հնար է, անցրու՛ հիմա, Հա՛յր, Հեռու տար ինձնից այս բաժակը դու:
Սիրում եմ միտքդ անշեղ ու համառ Եվ դերն այս խաղալ հոժար եմ այնքան: Բայց այլ վիճակ է, մի այլ դրամա, Եվ ազատիր ինձ, Հայր իմ, այս անգամ:
Նշված են, սակայն, և անշրջելի՝ Դեպքեր ու վախճան, ճամփա և ուղի: Փարիսեցոց դեմ մենակ եմ էլի: Կյանքը դաշտ չէ հարթ, որ անցնես ուղիղ:
ԳԵԹՍԵՄԱՆԻ ԱՅԳԻՆ Հեռու, անհաղորդ աստղերի փայլով պաղ և առկայծուն Լուսավորված էր ճամփի ոլորքի ամեն ելևէջ: Ճամփան ձգվում էր Ձիթենյաց լեռան շուրջը, իսկ ցածում Խորխորատ կիրճով Կեդրոնն էր հոսում իր ափերի մեջ:
Փոքրիկ բացատն էր ընդհատվում կեսից, ու նրանից դեն՝ Սկիզբ էր առնում վառ Կաթնծիրի աստղալից ուղին: Ձիթենիները արծաթ, ալեհեր, շարժվելով արդեն, Ճիգ էին թափում քայլել օդի մեջ՝ կտրված հողից:
Եվ ինչ-որ մեկի այգին էր հեռվում, ու Նա հոգնաբեկ, Աշակերտներին թողնելով այնտեղ՝ պատի մոտ այգու, Ասաց.«Մահու չափ տրտում է հոգիս, այդտեղ մնացեք Եվ արթուն եղեք, ինձ հետ միասին աղոթեք անքուն»:
Ինչպես այս կյանքում մարդուն փոխ տրված չնչին իրերից, Նա հրաժարվեց անտրտունջ, առանց հակամարտ ջանքի՝ Իր ամենազոր և հրաշագործ շնորհից վերին Եվ դարձավ մեզ պես մի մահկանացու՝ պատրաստ տանջանքի:
Գիշերվա հեռուն եզերք էր թվում մի խորհրդավոր, Անափ մի եզերք ոչնչացումի և անէության: Եվ անբնակ էր ողջ տիեզերքն իր խորքով հեռավոր, Ու լոկ այգին էր միակ տարածքը կյանքի, կեցության:
Եվ նայելով սև, անհուն վիհերի խորքը անհատակ, Անսկիզբ, անվերջ... նախազգացումի ահավոր տոթում, Որ հեռու տանի մահվան բաժակը, ճիգով բովանդակ, Արյուն-քրտինքով համակ պարուրված՝ Հորն էր աղոթում:
Եվ իր աղոթքով մեղմելով մահու խոնջանքը անլուր՝ Դուրս ելավ այգուց ու տեսավ այնտեղ, հենց այգուն մոտիկ, Աշակերտները, քնով ընկճված, անաղոթք ու լուռ, Նիրհում են արդեն ցանկապատի մոտ՝ մեկնված խոտին:
Ձայն տվեց նրանց. «Ձեզ արժանացրեց Տերը Երկնային Ապրելու ինձ հետ, իսկ դուք ննջում եք մեռյալի նման: Բայց ժամն է արդեն, որ Որդին Մարդու մատնվի մահին, Եվ նա ինքն իրեն մեղավորներին կհանձնի հիմա»:
Ասաց... Ու հանկարծ, ասես անհայտից, ամբոխ մի մթար, Ստրուկներ անթիվ և խառնաճաղանջ մի թափառախումբ... Կրակներ, սրեր... Առջևից ահա գալիս է Հուդան՝ Շուրթերի վրա՝ դրոշմի պատրաստ մատնության համբույր:
Պետրոսն իր սրով մարդասպաններին դեմ ելավ փութով Ու զարկով արագ՝ ականջը կտրեց նրանցից մեկի: Բայց լսեց. «Վեճը՝ անկարելի է լուծել երկաթով, Մա՛րդ, սրով կընկնի, ով այն կհանի, սուրդ տեղը դիր:
Կարծում ես Հայրն իմ ինձ չէ՞ր պաշտպանի գնդերով բազում, Հրեշտակների անթիվ լեգեոններ այստեղ կանչելով, Եվ այն ժամանակ սրանք, չդիպած անգամ իմ մազին, Կչքանային անձայն ու անհետ՝ հավետ կորչելով:
Բայց գիրքը կյանքի իր այն էջին է մոտեցել հիմա, Որ թանկ է բոլոր սրբություններից, մասունքից ամեն: Հասել է ժամը, գրվածը պիտի իրականանա, Ուրեմն, ինչ որ գրված է այնտեղ, թող լինի: Ամեն:
Դարերի հոսքը՝ առակ է ասես, իմաստուն զրույց, Եվ ընթացքի մեջ կարող է այրվել բոցով բռնկուն: Ես դամբան կիջնեմ հանուն մեծության իր ահեղաշունչ՝ Տրված ինքնակամ տառապանքների, լուռ, հեզ ու նկուն:
Ես դամբան կիջնեմ ու երրորդ օրը կհառնեմ նորից, Եվ, ինչպես գետի հոսանքին հլու լաստերն համրօրոր, Քարավանի պես ինձ մոտ կլողան հեռու խավարից Ու դատաստանի կկանգնեն իմ դեմ դարերը բոլոր»:
Թարգմանությունը Խորեն Գասպարյանի
|
Гамлет Гул затих. Я вышел на подмостки. Прислонясь к дверному косяку, Я ловлю в далеком отголоске, Что случится на моем веку.
На меня наставлен сумрак ночи Тысячью биноклей на оси. Если только можно, Aвва Oтче, Чашу эту мимо пронеси.
Я люблю Твой замысел упрямый И играть согласен эту роль. Но сейчас идет другая драма, И на этот раз меня уволь.
Но продуман распорядок действий, И неотвратим конец пути. Я один, все тонет в фарисействе. Жизнь прожить — не поле перейти.
ГЕФСИМЕНСКИЙ САД Мерцаньем звезд далеких безразлично
Лужайка обрывалась с половины.
В конце был чей-то сад, надел земельный.
Он отказался без противоборства,
Ночная даль теперь казалась краем
И, глядя в эти черные провалы,
Смягчив молитвой смертную истому,
Он разбудил их: «Вас Господь сподобил
И лишь сказал, неведомо откуда
Петр дал мечом отпор головорезам
Неужто тьмы крылатых легионов
Но книга жизни подошла к странице,
Ты видишь, ход веков подобен притче
Я в гроб сойду и в третий день восстану,
Перевод на армянский Хорена Гаспаряна |