Մեր բաժանաման նախորդ գիշերն․․․Մեր բաժանաման նախորդ գիշերն Երազ տեսա – հարսանիք։ Եկեղեցու բակում էինք՝ Դու՝ հարս, իսկ ես՝ մուրացիկ։
Թո՛ղ կատարվի երազը իմ, 1945
Սպասի՛ր ինձ, եւ հետ կգամ…Սպասի՛ր ինձ, եւ հետ կգամ։ Միայն թե շա՜տ սպասիր, Սպասի՛ր, երբ թոնը դեղին Թախիծ է բերում սին, Սպասի՛ր ինձ ձմռան բքին, Ամռան տապին հոսուն, Սպասի՛ր ինձ, երբ ոչ ոքի Այլեւս չեն սպասում։ Սպասի՛ր, երբ հեռվից արդեն Չկա նամակի հույս, Սպասի՛ր, երբ ձանձրացել են Ինձ սպասողները մյուս:
Սպասի՛ր ինձ, եւ հետ կգամ, Մի՛ փորձիր իսկ լսել, Երբ հոլովում են անկամ․ «Անիմա՜ստ է սպասել։» Մայրս ու որդիս էլ թեկուզ Թե հավատան, որ չկամ, Ընկերներս էլ թե անհույս Կրակի շուրջ, հոտնկայս, Գավ դատարկեն գինով դառ Հոգուս ի հիշատակ... Դու Սպասի՛ր։ Մի՛ շտապիր դեռ Նրանց հետ վերցնել բաժակ:
Սպասի՛ր ինձ, եւ հետ կգամ՝ Ի հեճուկս մահի: Ով չսպասեց, թող անգամ Ինձ բախտավոր համարի: Չի հասկանա նա հարկավ, Որ սպասումովդ իրոք Փրկեցիր ինձ մահադավ Կրակներից անողոք։ Թե Ինչպես ողջ մնացի ես, Կիմանանք երկուսս լոկ — Դու գիտեիր պարզապես Սպասել, ինչպես ոչ ոք: 1941
Լինում է երբեմն, որ տղամարդուն...Լինում է երբեմն, որ տղամարդուն Կանայք դիտում են որպես մի հենակ — Անշահախնդիր, ընկեր մշտարթուն Պատեհ առիթի, ինչպես փրկօղակ՝ Նավախցիկի պատից կախ տված։ Երկար սպասելով ծերանում է նա, Բայց հետո վերջին մի պահի հանկարծ Նետում են նրան և փրկում է նա ։
Երբ քո ձեռքերով անզգուշորեն Ինձ ինչ-որ մի տեղ կախ տալ կփորձես, Չշփոթես։ Քար եմ։ Փրկօղակ չեմ ես։ Ինձ հետ կարող է ջրահեղձ լինես։ 1946
Եթե ծնվել ես գեղեցիկ Եթե ծնվել ես գեղեցիկ, Ուրեմն կապրես հար երջանիկ։
Խեղճ գեղեցկուհիս, ոչ մի պատուհաս, Կամ նույնիսկ մահվան կսկիծ հարակեզ Չի օգնի ժխտել հիմար առածն այս, Որքան էլ խնդրես, որքան աղոթես:
Ինչ էլ որ դու սրտանց անես, Սիրուն տեսքիդ շնորհ կանեն:
Կլինես քնքուշ, շիտակ ու անդավ, Բայց սրտի հարցում քեզ կբամբասեն – Երջանիկ կինը անսիրտ է հարկավ, Գեղեցիկ կինը սիրտ չունի, – կասեն։
Սիրված լինելդ երբ լսեն, «Դե, գեղեցիկ կին է» կասեն։
Թե ամուսնանաս - հաշվարկ է էլի. Գեղեցիկ կինը չի կարող սիրել։ Քո գործած բարին կփոխեն չարի Եվ քո ուսերին կփորձեն բարդել:
Թե ամուսնովդ հպարտ լինես, Կասեն՝ քանզի նա պետք է քեզ ։
Մինչեւ գերեզման անբաժան լինել – Սա քեզ հարիր չէ, կչարախոսեն։ Եթե մոռանաս, կասեն՝ չի սիրել, Թե չես մոռանա, կեղծում է կասեն։
Կասեն՝ հապա թող նա լացի, Նրա համար դա մեծ բան չի:
Թե չես ողբացել ի ցույց բոլորի, Չեն էլ նկատի տառապանք ու ցավ, Լրջությունը այն խոր ապրումների, Որ քեզ պատեցին հրապարակավ։
Ինչքան էլ որ վիշտը կոտրի, Գեղեցկուհին, չի կոտրվի:
Ոչ, չեմ բարկանում, երբ երկմտանքով Նայում ես հանկարծ փորձող հայացքով։ Հավատալ միայն կորստին, ցավին – Սա է վիճակված գեղեցիկներին։
Թե նախապես իմանայի, Մանկուց տգեղ կդառնայի։
Գուցե դու նորից երջանիկ լինես, Կամ գուցե նորից վիշտ ու մահ տեսնես, Գուցե եւ ապրես ինձնից էլ երկար՝ Չվիճարկելով ասացվածքը չար․
Եթե ծնվել ես գեղեցիկ, Ուրեմն կապրես հար երջանիկ... 1941
Թարգմսնությունը Մուշեղ Բադալյանի |
До утра перед разлукой...До утра перед разлукой
Пусть случится всё, как снилось, 1945
Жди меня, и я вернусь…Жди меня, и я вернусь.
Жди меня, и я вернусь,
Жди меня, и я вернусь, 1941
Бывает иногда мужчина ...Бывает иногда мужчина — Всех женщин безответный друг, Друг бескорыстный, беспричинный, На всякий случай, словно круг, Висящий на стене каюты. Весь век он старится и ждет, Потом в последнюю минуту Его швырнут — и он спасет.
Неосторожными руками Меня повесив где-нибудь, Не спутай. Я не круг. Я камень. Со мною можно потонуть. 1946
Если родилась красивой Если родилась красивой,
Бедная моя, судьбою горькой,
Все; что сердцем взято будет,
Будешь нежной, верной, терпеливой,
Что любима ты, услышат —
Выйдешь замуж — по расчету, значит:
Если будешь гордой мужем —
Как других, с ним разлучит могила —
Скажут: пусть она поплачет,
Если напоказ ты не рыдала,
Как бы горе ни ломало,
Нет, я не сержусь, когда, не веря
Если б наперед все знала,
Может, снова к счастью добредешь ты,
Если родилась красивой, 1941
Перевел на армянский Мушег Бадалян |
Կոնստանտին Սիմոնով (1915 - 1979) Константин Симонов Կոնստանտին (Կիրիլ) Սիմոնով, ռուս սովետական գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս: Սցենարներ է գրել մի շարք կինոֆիլմերի համար: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Պարգեւատրվել է Լենինյան եւ վեց Ստալինյան մրցանակներով: Հայրը՝ Միխաիլ Ագաթանգեղոսի (Агафангелович) Սիմոնովը, որին հայկական ծագում է վերագրվում, մինչեւ հեղափոխությունը եղել է գեներալ եւ զինվորական բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական բանակոււմ, անհետ կորել է քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մայրը՝ Ալեքսանդրա Լեոնիդովնա Օբոլենսկայան իշխանական ծագում ուներ: |
Translations from Russian Թարգմանություններ ՌՈՒՍերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |