* * * Կեցվածքս՝ հասարակ ու անշուք, Ու ծածկս՝ մի խղճուկ ձեղնահարկ, Քանզի ես կղզուց եմ մի անհուշ, Հեռավոր կղզուց եմ մի անհայտ:
Ո՞վ է պետք, ապրում եմ ինձ համար, Բայց օտարը թե դուռս թակի, Քնից ինձ կզրկեմ, որ հաց տամ, Ու տունս էլ կտամ կրակին:
Ներս մտավ՝ էլ արդեն օտար չէ, Եկել է՝ ուրեմն թող մնա , Մեր կարգերն ենք այդպես սահմանել, Գրել ու կնքել ենք մեր արյամբ:
Կարող ենք խոտորել լուսնին էլ, Մինչև իսկ վերևից բերել ցած, Որ գնաց՝ իբրև թե չի եղել, Իբրև թե ինքս էլ` էլ չկամ:
Միայն թե հասցնի ամոքվել Դանակի վերքերը իր թողած, Մինչև որ նույն ձևով նոր մեկն էլ, Հայտնվի ու ասի՝ “Ջուր կտա՞ս ,, :
Թարգմանությունը Լիլիա Մաշինյանի |
* * * Проста моя осанка, Нищ мой домашний кров. Ведь я островитянка С далеких островов!
Живу — никто не нужен! Взошел — ночей не сплю. Согреть чужому ужин — Жилье свое спалю!
Взглянул — так и знакомый, Взошел — так и живи! Просты наши законы: Написаны в крови.
Луну заманим с неба В ладонь,— коли мила! Ну, а ушел — как не был, И я — как не была.
Гляжу на след ножовый: Успеет ли зажить До первого чужого, Который скажет: «Пить».
|
Մարինա Ցվետաևա (1892-1941) Марина Цветаева Ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը։ 1922-1939 թթ ծայրահեղ աղքատության մեջ ապրել է արտասահմանում, որտեղ հրատարակել է իր բանաստեղծությունների վերջին ժողավածուն («Ռուսաստանից հետո», Փարիզ, 1928) և արձակ գործերի մեծ մասը։ 1941թ օգոստոսի 31-ին կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ |
Translations from Russian Թարգմանություններ ՌՈՒՍերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |