Մեծացիր, որդիս Դու մեծացիր, որդի՛ս, դու մեծացիր, իմ փոքրիկ տղա, Հավատա, ողջ աշխարհն է քեզ փայփայում խնամքով, Քո ծնունդն, ահա, ամպրոպն է ողջունում թնդյունով, Եվ արևն է ծագում, ու թռչուններն են երգում – Լսո՞ւմ ես, որդի՛ս։
Ապագատ լուսավոր լինի, ու երկար կյանք ունենաս, Հարյուր ճամփա անցնես, թե դա քիչ է - երկու հարյուր, Դժվար է կյանքն այս աշխարհում, բայց, ապրելն այնքա՜ն լավ է: Առայժմ վստահիր ինձ, իսկ հետո կիմանաս, Ինքդ դա կզգաս...
Եվ կգա այն օրը, քեզ համար միայն ստեղծված օրը, Ու հանկարծ կհասկանաս, որ սիրտ կա կրծքիդ տակ, Երբ դեպի քեզ կգա, ինչպես ճառագայթն արեգակի, Քամու նման թափանցող, և ծովի նման խենթ, Սերը երկրային ...
Եվ կճանաչես աշխարհը, կանցնես դաշտերով փարթամ Կդիպչես քո ձեռքով ամպերին ու կզգաս ուժը քո, Երբ դեպի քեզ կգա, ինչպես ճառագայթն արեգակի, Քամու նման թափանցող, և ծովի նման խենթ, Սերը երկրային ... Թարգմանությունը Մուշեղ Բադալյանի
Մարդուն քիչ բան է հարկավոր...
Մարդուն քիչ բան է հարկավոր. պիտի փնտրի ու գտնի: Որպես սկիզբ՝ արժանավոր մի - Ընկեր, մի - թշնամի…
Մարդուն քիչ բան է հարկավոր. կածան, որ հեռուն գնա: Ու որ ապրի մայրն ալեւոր: Ապրի՝ որքան կամենա:
Մարդուն քիչ բան է հարկավոր. ամպրոպից ետք՝ հանդարտ պահ: կապույտ մշուշի մի կտոր: Միայն մի կյանք: Ու մի մահ:
Առավոտյան՝ թարմ լրագիր – Մարդկության հետ ազգակից: Ընդամենը մի մոլորակ. Երկիրը լոկ: Էլ ոչինչ:
Եվ – ճանապարհ միջաստղային, արագության անրջանք: Սա շատ բան չէ, ըստ էության: Եղածն ինչ է – չնչին բան:
Փոքրիկ պարգեւ մի պատվավոր: Ցածրիկ մի հիմք հուսալի: Մարդուն քիչ բան է հարկավոր: Լոկ Տանը սպասող լինի: 1973 Թարգմանությունը Մուշեղ Բադալյանի
Քայլում էի երկրի վրա... Բուլատ Օկուջավային Քայլում էի երկրի վրա, ցուրտ էր շուրջն իմ և հոգուս մեջ: Տանում էի խաչս միակ իմ կոր մեջքին՝ հոգնած ու խեղճ: Այնքան ցուրտ էր, որ բառերն իսկ սառչում էին իմ բերանում: Որոշեցի խաչիս փայտով կրակ վառել տափաստանում: Եվ ձյան վրա ես վառեցի Իմ խարույկը Խաչիս փայտով... Եվ կանգնեցի ու նայեցի՝ ոնց էր այրվում լուռ զարմանքով: Ու քայլեցի առանց խաչի՝ սև դաշտերով զարհուրելի: Բայց դժվար էր քայլելն այնքան, և ծանր էր իմ բեռն ավելի: Թարգմանությունը Խորեն Գասպարյանի |
Ты подрастай, сынок Ты подрастай, сынок, ты подрастай, моя крохотка, Поверь, что целый мир тебя заботливо нянчит, Твоё рождение гроза приветствует грохотом, И солнце восходит, и птицы запели — Ты слышишь, сынок?
Да будет даль светла, да будет жизнь твоя долгою, Пусть лягут сто дорог, а если мало, то двести, На свете трудно жить, и всё ж на свете жить здорово! Пока что поверь мне, а после узнаешь, Почувствуешь сам…
И ты увидишь день, для одного тебя созданный, И первый раз поймёшь, что есть в груди твоей сердце, Когда придёт к тебе, придёт, как будто луч солнечный, Сквозная, как ветер, шальная, как море, Земная любовь…
И ты узнаешь мир, и ты шагнёшь в луга рослые, Коснёшься облака и ощутишь свою силу, Когда придёт к тебе, придёт, как будто луч солнечный, Сквозная, как ветер, шальная, как море, Земная любовь… Перевод на армянский Мушега Бадаляна
Человеку надо мало...
Человеку надо мало:
Человеку надо мало:
И — Это, в сущности, — немного.
1973 Перевод на армянский Мушега Бадаляна
Я шагал по земле... Булату Окуджаве Я шагал по земле, было зябко в душе и окрест. Без него мне Перевод на армянский Хорена Гаспаряна |
Ռոբերտ Ռոժդեստվենսկի (1932 - 1994) Роберт Рождественский Ռուս խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Դեռեւս ուսանողական տարիներին լույս են տեսնում նրա բանաստեղծությունների «Флаги весны» (1955) ու «Испытание» (1956) ժողովածուները, տպագրվում է «Моя любовь» (1955) պոեմը։ 1972 թ. Ռոժդեստվենսկին ստանում է լենինյան կոմերիտմիությանի մրցանակ, իսկ 1979 թ. դառնում է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր: Նա մի շարք հանրահայտ երգերի տեքստերի հեղինակ է: Համագործակցել է Առնո Բաբաջանյանի հետ: Ռոբերտ Ռոժդեստվենսկին մահացել է Մոսկվայում 1994 թ. օգոստոսի 19-ին ինֆարկտից։ |
Translations from Russian Թարգմանություններ ՌՈՒՍերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |