Պարտք Ես ի՞նչ եմ պարտք նրան ով ինձ Սիրեց երկար տարիներ։ Նա ոչ թևեր տվեց հոգուս Ոչ էլ սրտիս՝ ջերմ երգեր։ Բայց ախ, նրան ում սիրեցի, Ով անտեսեց ինձ անվերջ, Պարտք եմ փոքրիկ մի դուռ՝ բացված Եդեմական պատի մեջ։
Մայիսյան Քամի «Փակեմ սիրտս, - ասացի ես, - Ինչպես դուռն են փակում դրսից, Թող Սերն այնտեղ քաղցից մեռնի Ու նեղություն չտա էլ ինձ»։
Բայց Մաիսյան խոնավ քամին Տանիքներին իջավ նորից Ու մեղեդին դաշնամուրի Դուրս ժայթըքեց փողոցներից։
Իմ սենյակում՝ լույս-արևոտ, Սերը գոռաց “Հզո՛ր եմ ես, Տե՛ս, կավիրեմ ես քո սիրտը, Թե որ դու ինձ բաց չըթողնես։»
Գարնան Անձրև Ես կարծում էի, թե մոռացել եմ, Բայց այս գիշեր այն հետ եկավ նորից Գարնան առաջին որոտների հետ Ու անձրևի հետ՝ առատ, հորդալից։
Հիշեցի ես այն շքամուտքը մութ, Ուր կանգնել էինք, մինչ ամպրոպն անցնի, Երկիրը բռնած թնդյուններն ահեղ, Կայծակներն՝ ինչպես խզբզանք վրձնի։
Մեքենաները նավ էին ճոճվող Փողոցով հոսող անձրևագետում, Որ ալիքվում էր նույն ոսկե գույնով Ինչպես լապտերն էր իր լույսը նետում։
Գարնան այդ վայրի անձրև-որոտից Հրճվում էր անզուսպ սիրտս դյուրաբեկ... Աչքերդ այդ գիշեր ասացին ինձ այն, Ինչ քո շուրթերը չասացին երբեք...
Ես կարծում էի, թե մոռացել եմ, Բայց այս գիշեր այն հետ եկավ նորից Գարնան առաջին որոտների հետ Ու անձրևի հետ՝ առատ, հորդալից։
Կարեկցանք Իմ սիրո դեմքը չտեսան նրանք, Իմացան միայն, որ կարճ տևեց այն, Հոգնեցրեց շուտով ինչպես սին պերճանք Ու անցավ աշնան տերևի նման։
Զարմանում են, որ չկան արցունքներ, Ապշում են, որ դեռ կարող եմ երգել, Ասում են․ «Նրա սերը խորունկ չէր, Եթե թողել է լոկ թեթև վերքեր։”
Իմ սերը երբեք չտեսան նրանք, Չիմացան ինչ կա սրտումս թաքցրած... Խղճում եմ նրանց՝ ինչպես հրեշտակն` Աստըծո դեմքը չտեսած մարդկանց։
Ես քոնը չեմ Չէ՛, ես քոնը չեմ, կորած չեմ քո մեջ, Թեև կուզեի կորչել գլխովին Ինչպես փաթիլը՝ ծովի հայելում, Ինչպես մոմի լույսն՝ արև-կեսօրին։
Դու սիրում ես ինձ, ես էլ քեզ գիտեմ Որպես գեղեցիկ մի հոգի անշեջ, Բայց ես դեռ ես եմ՝ պատրաստ չեմ լինել Կորսված ինչպես լուսը՝ լույսի մեջ։
Օ, խորն ընկղմիր ինձ քո սիրո մեջ – Թող ինձ խուլ ու կույր, դարձրու անքուն, Քո սիրո հզոր փոթորկից քշված – Ինչպես մի ճրագ՝ քամու հոսանքում ։
Թարգմանությունը Մուշեղ Բադալյանի
|
Debt What do I owe to you Who loved me deep and long? You never gave my spirit wings Nor gave my heart a song. But oh, to him I loved, Who loved me not at all, I owe the little open gate․ That led through heaven’s wall.
May Wind I said, "I have shut my heart
But over the roofs there came
My room was white with the sun
Spring Rain I thought I had forgotten,
Pity They never saw my lover's face,
I Am Not Yours I am not yours, not lost in you,
You love me, and I find you still
Oh plunge me deep in love -- put out
Translated into Armenian by Moushegh Badalian |
Սարա Թիզդեյլ (1884–1933) Sara Teasdale Ամերիկացի քնարերգու բանաստեղծ։ 1918 թ արժանացել է Պուլիցերյան մրցանակի իր «Սիրո Երգեր» (Love Songs) ժողովածուի համար։ Նրա բանաստեղծությունների մի այլ ժողովածու ՝ «Rivers to the Sea» վերահրատարակվել է մի քանի անգամ և մինչև հիմա բեստսելլեր է հանդիսանում։ |
Translations from English Թարգմանություններ Անգլերենից
|
Poetic Translations Into And From Armenian Բանաստեղծական Թարգմանություններ Հայերեն և Հայերենից |