ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՈՐ ՔԵԶ ՏԵՍՆԻ ՏԵՐԸ

Եթե ցանկանում ես, որ Տերը քեզ տեսնի

Մնա անտես

Պահիր ու պահպանիր փոքրությունը քո այդ

Մեծ ճամփեքի համար քեզ տակավին անհայտ

Խաչդ կրիր որպես

Աստվածային ընծա

Եվ փայփայիր ցավդ

Չէ՞ որ այն ապագա երջանկությունն է քո

Ապրիր մահըդ

Մեռիր նորածնի պես մաքուր

Այսպես, թե ուզում ես, որ Տերը քեզ տեսնի

Դու մնա դու –

Ցվերջ

Եվ մինչև նոր սկիզբ

 

ԳՐԱԿԱՆ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ

Մի օր

Ձեռքիցս երբ գրիչն ընկնի

Միտքս համրանա

Ստորակետերով տրոփող սրտիս զարկը դադարի

Ինձ իմ սիրելի երգի մեջ թաղեք

Հեռու կեղծավոր թփթփոցներից ուսերիս իջնող

Եվ ժպիտներից բեմականացված

Որ պտտվում են շուրջս կռկռան ագռավների պես

Բայց սկսեցեք ցավի փողոցում

Բովանդակության ներկայացումից

Եվ ինձ գամեցեք վերնագրերից պատրաստված խաչին

Որպեսզի մեռնեմ Հիսուսի նման

Թիկունքիս դաջված տառերի գրկում

Մի օր

Գրիչս երբ անհետանա

Իմացած եղեք

Որ ես այլևս չկամ աշխարհում

 

Թարգմանությունը սերբերենից Գագիկ Դավթյանի


                         

АКО ЋЕШ ДА ТЕ ГОСПОД ВИДИ

Ако ћеш да те Господ види

Остани невидљив

Задржи своју маленкост

За неке веће путеве

Носи свој крст

Ко дарове

Грли своје боли

Оне су твоје будуће радости

Живи своју смрт

Умри као новорођенче

Јер, ако ћеш да те Господ види

Остани ти, ти

До краја

И новога почетка

 

КЊИЖЕВНО РАСПЕЋЕ

Једном

Кад моја оловка стане

И мој ум заћути

А срце престане ударати зарезе

Сахраните ме у омиљеном стиху

Да заспим у загрљају вољених слова

Далеко од туђих лажних тапшања по леђима

И увјежбаних осмијеха

Што облијећу око мене као црне птице

Него крените садржајем

Као улицом бола

И разапните ме о наслов

Да као Исус словима гинем за вас

Једном

Кад моја оловка нестане

Знајте

Ни ја више нијесам ту


Սավվա Ռադուլովիչ (1980) Савва Радуловић

Չեռնոգորիացի բանաստեղծ, արձակագիր: Ավարտել է Պոդգորիցայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հրատարակել է «Լռում եմ բանաստեղծությամբ», «Ոչ ոքի դուստրը» բանաստեղծական ժողովածուները, «Բախտը» և «Սերը չի թողնի, որ մեռնես» վեպերը: Գրում է նաև պիեսներ և աֆորիզմներ: Նրա սցենարով նկարահանվել է «Անդունդը» գեղարվեստական կինոնկարը: Ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր է, ռուսերենից թարգմանությունների հեղինակ: Նիկշիչում գործող «Առաջին նամակ» արվեստի ակումբի և «Լորենու տակ» պոեզիայի փառատոնի հիմնադիր-ղեկավարն է:

Translations from OTHER Languages

Թարգմանություններ ԱՅԼ ԼԵԶՈՒներից

 

Poetic Translations Into And From Armenian

Բանաստեղծական  Թարգմանություններ

Հայերեն և Հայերենից

Home

Translations

 Թարգմանություններ

Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box: