* * *

Ծառի կատարը գլուխ էր գովում.

 "Իմ օթևանը, տե’ս, հաստատել եմ երկնքի ծովում,

Իսկ դու, ո՜վ արմատ, ո՛չ լույս ես տեսնում և ո՛չ էլ՝ քամի":

Վրդովվեց արմատն. "Ո՜վ ծիծաղելի, ո՜վ դատարկամիտ,

Իզո՜ւր ես այդպես դու գոռոզանում,

Չէ՞ որ այդ ե՜ս եմ քեզ երկինք հանում...":

 

* * *

Սրտնեղությունից որդը հայհոյեց. «Ստո՛ր ես դու, հող»:

Եվ բանաստեղծը սաստեց զայրույթով.

«Ի սեր Աստըծո, հայհոյանքդ թո՛ղ,

Ծնվել ես հողից, ապրում ես հողում,

Հողն է քեզ սնում, ապերա՜խտ սողուն»:

            

             Թարգմանությունը ռուսերենից Գագիկ Դավթյանի

Ռաբինդրանաթ Թագոր (1861-1941) Rabindranath Tagore

Բենգալացի աշխարհահռչակ բանաստեղծ, գրող, երգահան, փիլիսոփա եւ նկարիչ: Թագորն առաջին ոչ եվրոպացին է, որն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի (1913):

 

Translations from OTHER Languages

Թարգմանություններ ԱՅԼ ԼԵԶՈՒներից

 

Poetic Translations Into And From Armenian

Բանաստեղծական  Թարգմանություններ

Հայերեն և Հայերենից

Home

Translations

 Թարգմանություններ

Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box: