Խորեն Գասպարյան - Khoren Gasparian

Գրող, թարգմանիչ, Հայաստանի Գրողների Միության և Ժուրնալիստների Միության անդամ։ Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 8-ին, Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի  լեզվագրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը։ ԱՄՆ-ում մասնակցել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության դասընթացներին (2003)։ Եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1996-2005), Վանաձորի քաղաքապետի օգնական՝ լրատվության գծով (2005-2012)։ Թարգմանական արվեստ, ժուռնալիստիկա և մշակութաբանություն է դասավանդել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։ 2012 թ. դեկտեմբերից Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է։

Նրա բանաստեղծությունները, պատմվածքները և թարգմանությունները տպագրվել են գրական տարբեր ժողովածուներում, գրական մամուլում՝ «Երկունք» «Գարուն», «Նոր դար», «Գրական թերթ», «Հորիզոն», «Սատիրիկոն», «Նարցիս», ԱրտԳրականություն և այլն։ Նրա բանաստեղծություններից տպագրվել են ուկրաիներեն՝ Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ, պատմվածքներից՝ անգլերեն։

Թարգմանում է անգլերենից և ռուսերենից։ Հրատարակել է թարգմանական 8 գիրք, որից 3-ը պոեզիա, այդ թվում Համաշխարհային պոեզիայի ծաղկաքաղ-անթոլոգիան (Երևան, 2000),  Օսկար Ուայլդի արձակ բանաստեղծությունները ( Իմաստության ուսուցիչը, Երևան, 2012) և «Ռուս այլախոհական պոեզիա» անթոլոգիան (Ստեփանակերտ, 2015): Խորեն Գասպարյանին 2003թ. Շնորհվել է Դեյվիս քաղաքի (Կալիֆորնիա) պատվավոր քաղաքացու կոչում։ Պարգևատրվել է ՀՀ Լեզվի պետական կոմիտեի պատվոգրով։ Անգլոամերիկյան և ռուսական գրականության թարգմանության ասպարեզում նշանակալի ներդրման համար 2011 թ.-ին արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրին: 2018 թ.-ին նրան շնորհվել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակ:  

 

Ֆեյսբուքում: Khoren Gasparian - Խորեն Գասպարյան

Թարգմանությունները այս կայքում - Translations on this website:

             From English

Դիլըն Թոմաս - Dylan Thomas

Էդգար Ալան Պո - Edgar Alan Poe

Ռադյարդ Քիփլինգ - Rudyard Kipling

Վիլյամ Շեքսպիր - William Shakespeare

Վիլյամ Ջեյմս Լինթոն William James Linton

             From Russian

Բելլա Ախմադուլինա - Белла Ахмадулина

Բորիս Պաստեռնակ - Борис Пастернак

Բուլատ Օկուջավա - Булат Окуджава

Իոսիֆ Բրոդսկի - Иосиф Бродский

Ռոբերտ Ռոժդեստվենսկի - Роберт Рождественский

 

                

 

Poetic Translations Into And From Armenian

Բանաստեղծական  Թարգմանություններ

Հայերեն և Հայերենից

Home

Translations

 Թարգմանություններ

Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box: Text Box:

Translators

and Related Links